Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը սպառնացել է Եվրամիությանը «Օրեշնիկի» հրթիռային հարվածներով, եթե այն զորքեր տեղակայի ՈՒկրաինայում։ «Հազար անգամ ասվել է՝ Ռուսաստանը չի ընդունի եվրոպական կամ ՆԱՏՕ որևէ զորք ՈՒկրաինայում, բայց ոչ, Մակրոնը շարունակում է տարածել այդ խղճուկ անհեթեթությունը»,- նշել է նա։               
 

Կասեցնել ադրբեջանցի հեղինակների հակագիտական ու հակահայկական հրապարակումների տարածումը

Կասեցնել ադրբեջանցի հեղինակների հակագիտական ու հակահայկական հրապարակումների տարածումը
30.11.2025 | 11:58

Վերջերս «Գեղարդ» հիմնադրամը բողոք-նամակ էր ստացել Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայից՝ ստորագրված Ա. Ա. Բաքիխանովի անվան պատմության և ազգաբանության ինստիտուտի` մոտ երկու տասնյակ գիտաշխատողների կողմից։

Ադրբեջանցի «գիտնականները» բողոքում էին «Գեղարդ» հիմնադրամի գործունեության և, հատկապես, հիմնադրամի կայքէջի «Ազերֆեյք», «Ազերվանդալիզմ» բաժիններում ներկայացված նյութերի դեմ։ Բողոքի առանձնահատուկ թեմա է դարձել «Գեղարդ» հիմնադրամի կողմից միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններին և պարբերականներին հղված այն բողոք-նամակները, որոնք ուղղված են կասեցնելու ադրբեջանցի հեղինակների հակագիտական ու հակահայկական հրապարակումների տարածումը։

Մանրամասն՝

https://geghard-saf.am/750/geghard-foundation-response/

#GeghardFoundation

Դիտվել է՝ 1308

Մեկնաբանություններ